Բավ է պառակտվել
27-03-2022 13:47

Արցախի ԱԽ-ն նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին

Արցախի Անվտանգության խորհուրդը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նպատակ ունենալով նրա ուշադրությունը հրավիրել Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի վրա, քանի որ այդ տարածքը ամբողջովին գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում:

Նամակում, մասնավորապես, ասվում է․

«Ակնկալում ենք, որ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ կվերացվեն այդ ագրեսիայի հետևանքները և ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր: Այդ առումով ողջունելի է ՌԴ պաշտպանության նախարարության երեկվա հստակ հայտարարությունը:

Նամակում խնդրում ենք նաև ավելացնել խաղաղապահ զորակազմի մարդկային ու տեխնիկական ներկայությունն Արցախում, որը կօգնի ավելի արդյունավետորեն իրականացնել խաղաղապահ առաքելություն շուրջ 500 կմ շփման գծի երկայնքով:
Պետք է քննարկել նաև խաղաղապահ զորակազմի գործառույթների ու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունները, որպեսզի նրանք ունենան բոլոր անհրաժեշտ լծակները (այդ թվում՝ ռազմական) արդյունավետորեն երաշխավորելու Արցախի բնակչության անվտանգությունը»: