Բավ է պառակտվել
06-03-2023 11:54

Արցախի պետնախարարի խորհրդականը կասկածել է Տոյվո Կլաարի անաչառությանը Ադրբեջանի հանցագործություններին նրա արձագանքի պատճառով

Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կասկածի տակ է դրել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի արձագանքը Ադրբեջանի հանցագործություններին։
«Նա կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա է, կամ ունի Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ: Բոլոր չորս տարբերակների դեպքում էլ փոփոխություններ են պետք», - գրել է նա։
Արցախի ՆԳՆ հաղորդմամբ՝ մարտի 5-ին, ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Արցախի տարածք դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող։ Եվս մեկ ծառայող հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում։ Նա վիրահատվել է և գտնվում է Հանրապետական ​​բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն ծանր վիճակում։

Նույն օրը Կլաարն արձագանքել է այս զարգացումներին՝ հայտարարելով, որ «այսօրվա մահացու միջադեպը» ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունների առաջխաղացման հրատապությունը։