Բավ է պառակտվել
01-07-2019 13:02

Արցախի նախագահի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իգոր Գրիգորյանն ազատվել է նախագահի խորհրդական- հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրել է Արցախի նախագահի գլխավոր տեղեկատվական վարչությունը, նույն օրը նախագահը ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով: