Բավ է պառակտվել
03-12-2020 15:50

Ղարաբաղում ՌԴ ռազմակայանի ստեղծումը կնպաստի անվտանգության ամրապնդմանը. Բաբայան

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ռազմակայանի ստեղծումը կծառայի երկարաժամկետ հեռանկարում չճանաչված հանրապետության տարածքում անվտանգության և կայունության ամրապնդմանը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Որպես փորձագետ, այդ երկրի քաղաքացի և քաղաքական գործիչ, ես կարծում եմ, որ այստեղ ՌԴ բազա ունենալը շատ լավ կլիներ։ Դատեք ինքներդ. Ռուսաստանը շատ հզոր աշխարհաքաղաքական ներուժ ունի։ Բայց ինչ, եթե Թուրքիան սկսի Ադրբեջանին դրդել ագրեսիայի՞։ Իսկ եթե գրոհայինները դուրս գան Թուրքիայի ենթակայությունից և որոշեն այստեղ ինչ-որ բան անե՞լ։ Այդ դեպքում նրանք կարող են հատուկ փորձել հարված հասցնել Ռուսաստանի իմիջին՝ չխոսելով անվտանգության տեսանկյունից մեզ շատ բարդ վիճակի մեջ դնելու մասին», - ասել է Բաբայանը։
Այդ կապակցությամբ, ըստ զրուցակցի, Ղարաբաղում ռուսական ռազմաբազայի տեղակայումը տեղին քայլ կլիներ։ «Համենայնդեպս, դա մեծապես կուժեղացներ անվտանգությունն ու կայունությունը այստեղ, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարում», - նշել է քաղաքական գործիչը:
Սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են մարտական գործողությունները, որոնք դարձել են բազմամյա հակամարտության շարունակությունը եւ հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում զոհերի: Կողմերը զինադադար կնքելու մի քանի փորձ են ձեռնարկել, սակայն հաջող է դարձել նոյեմբերի 9-10-ի գիշերը ձեռք բերված եռակողմ համաձայնությունը

Արմինե Գևորգյան