Բավ է պառակտվել
24-05-2021 11:48

Արցախի փրկարարները 20 օր անց վերսկսել են պատերազմում զոհվաշների աճյունների որոնումները

Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետծառայությունը հայտնում է 2020թ․ աշնանը սկսված պատերազմի ժամանակ զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկեսելու մասին։

«Վերսկսվել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները։ Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում»,– նշված է ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Աշխատանքները դադարեցվել էին մայիսի 4-ից: Նշված տարածքներում որոնողական աշխատանքների արդյուքում մայիսի 3-ին հայտնաբերվել էր պատերազմում մեկ զոհվածի աճյուն։
Նշվում է, որ զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1553 է, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: