Բավ է պառակտվել
12-01-2021 09:53

Արցախի փրկարարները դուրս են բերել ևս 11՝ 10 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուն

Հարազատները ճանաչել են Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղի բնակչի աճյունը, զինծառայողների աճյունները պետք է փորձաքննություն անցնեն։
Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 11 աճյուն, 10 զինծառայողի և մեկ քաղաքացիական անձի։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը
Հայտնաբերված քաղաքացիական անձը ադրութի շրջանի Վարդաշատ գյուղից էր, հարազատները ճանաչել են մարմինը։ Զինծառայողների մարմինները չի հաջողվել ճանաչել, ուստի պետք է ենթարկվեն ԴՆԹ փորձաքննության։
Այսօր որոնողաական աշխատանքներն իրականացվում են Հադրութի և Մեխակավանի (Ջաբրայիլ) ուղղություններում։
Չհաշված վերջին 11 աճյունը, որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում, նոյեմբերի 13-ից հունվարի 10-ը, Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1,211 մարմին և 9 ողջ մարդ, որոնցից յոթը զինվորականներ են, երկուսը ՝ քաղաքացիական անձ (հայր ու որդի Հադրութ քաղաքից):