Բավ է պառակտվել
14-01-2023 16:24

Արցախի խորհրդարանի նախագահը չի բացառում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը չի բացառում Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին խոսակցությունները ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով:

«Արցախպրես»-ի այն հարցին՝ արդյո՞ք եթե խորհրդարանական և նախագահական ընտրություններ կայանան, նա կառաջադրի իր թեկնածությունը, Թովմասյանը պատասխանել է, որ, հաշվի առնելով իր քաղաքական փորձն ու անցած ճանապարհը, դա միանշանակ, հնարավոր է համարում:

«Թե՛ արտահերթ խորհրդարանական, թե՛ արտահերթ նախագահական ընտրություններին, որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու անպայման կմասնակցեմ՝ իհարկե, խորհրդակցելով առաջին հերթին մեր քաղաքական ուժի և հանրային լայն շրջանակների հետ»,- ասել է Արթուր Թովմասյանը։

Արցախում նախագահական ընտրություններին կմասնակցի 14 թեկնածու
Արցախի նախագահը մտադիր է խորհրդարանի նստավայրը տեղափոխել Շուշի (լուսանկարներ)
Արցախում այսօր նախագահական ու ԱԺ –ի ընտրություններ են
Բակո Սահակյանը՝ Արցախում ապրելու ու ՀՀ երկու նախագահների դեմ հարուցված գործերի մասին
Արցախում կլինի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ