Բավ է պառակտվել
24-03-2022 19:55

ՇՏԱՊ! Թուրքիան Ռուսաստանի համար «հայկական ճակատ» է ստեղծում․ Wargonzo

Տագնապալի լուրեր են այս պահին ստացվում Հայաստանից ու Արցախից։

@wargonzo նախագծի աղբյուրները հայտնում են, որ Արցախի ՊԲ-ում հայտարարվել է թիվ մեկ տագնապ, և կամավորներն արդեն սկսել են զանգվածաբար ժամանել Խրամորթ գյուղ։

Մինչ Ռուսաստանի ուշադրությունն ու հիմնական ուժերը կենտրոնացած են Ուկրաինայում ռազմական գործողության վրա, նրա հարավային սահմաններին՝ Անդրկովկասում, Ադրբեջանը, թուրքական լավագույն ավանդույթներով, պատրաստվում է թիկունքից հարված հասցնել։

Ադրբեջանցիները զինտեխնիկա են կուտակել շփման գծի երկայնքով և սիստեմատիկ գնդակոծում են հայկական կողմի գյուղերը։ Ռուս խաղաղապահներն իրականացրել են բնակչության մասնակի տարհանում գնդակոծվող բնակավայրերից և լրացուցիչ ուղեկալներ տեղակայել։

Բանակցություններից հետո կողմերը համաձայնել են հետ քաշվել, սակայն ռուս խաղաղապահների կողմից պայմանավորվածությունները կատարելուց անմիջապես հետո ադրբեջանական զինուժը առաջ է շարժվել և ռազմավարական բարձունք գրավել Ասկերանի շրջանում։

Սադրանքին հաջորդում է սադրանքը։ Օգտվելով այն հանգամանքից, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքով գազատար է անցնում, ադրբեջանցիները պարբերաբար անջատում են գազը։ Հայկական գյուղերում մարդիկ տաքանում են վառելափայտով, իսկ քաղաքներում՝ էլեկտրաէներգիայով, առաջացնելով գերբեռնվածություն և հոսանքազրկումներ։

Միաժամանակ ադրբեջանական մամուլում սկսվել և արդեն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վարկաբեկման արշավ՝ ի դեմս ՌԽԶ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի։

Wargonzo-ի տվյալներով, վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքու են ժամանում զենքով բեռնված բեռնատար ինքնաթիռներ” Ադրբեջանական բանակը պատրաստվում է Նախիջևանի կողմից ներխուժել Սյունիքի և Արարատի մարզեր։
Հաշվի առնելով էսկալացիան, հայկական զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստվածության