Բավ է պառակտվել
12-08-2022 09:45

Մեկնարկել է Արցախում Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը

Մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը, արդեն 6-րդ օրն է, ինչ իրականցնվում են հողային աշխատանքներ, տեղեկանում ենք Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև օգոստոսի 25-ը Ադրբեջանին կթփոխանցվեն Արցախի Աղավնո, Բերձոր և Ներքին Սուս գյուղերը, որոնք գտնվում են Լաչինի միջանցքի երկայնքով։

Հանրայինի ռեպորտաժում նշվում է, որ այլընտրանքային ճանապարրհի ընդհանուր երկարությունը 11,8 կմ է, այն սկսվում է Ստեփանակերտ- Բերձոր մայրուղու 36-րդ կմ-ից՝ Բերձորի ենթաշրջանի Մեծ Շենի խաչմերուկից։ Ճանապահի 21-անոց հատվածը կառուցել է ադրբեջանական կողմը։

Աղավնո գետի նոր կամրջից դեպի Կոռնիձոր աշխատում է 3 հայկական ընկերություն, նրանք խնդիր ունեն 8 ոլորանով միանալ կամրջին:

Շինարարները նախատեսում են մինչև 2023 թ-ի գարնան սկիզբ ավարտել բոլոր տեսակի, այդ թվում՝ բետոնային աշխատանքները։

Հաղորդվում է նաև, որ օգոստոսի 25-ից հետո՝ մինչև շինարարության ավարտը, Հայաստանի և Արցախի միջև ցամաքային հաղորդակցությունը կիրականացվի 4,5 կմ երկարությամբ խճապատ ճանապարհով, որն այս օրերին վերակառուցում է Արցախի շինարարական ընկերություններից մեկը։