Բավ է պառակտվել
18-04-2019 20:04

Արցախի կարգավիճակը առաջնային հարց է. Զ. Մնացականյան

՞Մենք չենք կարող մի կողմից խաղաղ բանակցություններ վարել, մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Սակայն Երևանը, նախկինի պես, պատրաստ է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմանը”։

Հայկական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը երեքշաբթի և չորեքշաբթի պաշտոնական այցով գտնվել է Փարիզում, որի ընթացքում հանդիպել է իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրանի հետ, ինչպես նաև հարցազրույց տվել ֆրանսիական Լե Ֆիգարո պարբերականին։

Ֆիգարո․Ո՞րն էր Փարիզ՝ Ձեր այց հիմնական նպատակը

Զոհրաբ Մնացականյան․«Ֆրանսիայի հետ մենք ունենք առանձնահատուկ, ինչպես ասում են՝ եղբայրական հարաբերություններ։ Մեր հարաբերությունների օրակարգը ընդգրկում է քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթության ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սա իմ երրորդ հանդիպումն է Ժան Իվ Լե Դրիանի հետ։ Իհարկե, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ներկա էր 2018թ․ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։ Բացի այդ, Ֆրանսիան Եվրոպական Միության կարևորագույն անդամներից է, որի հետ Հայաստանը 2017թ․ կնքել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիրը։ Այս այցը հավելյալ ներդրում է մեր երկկողմ հարաբերությունների ամուր ճարտարապետության մեջ»։

Ֆիգարո․Որևէ առաջընթաց տեսնու՞մ եք Լեռնային Ղարաբաղի հարցում

Զոհրաբ Մնացականյան․«Արցախի կարգավիճակը գերակա խնդիր է։ Երկուշաբթի Մոսկվայում ես հանդիպել եմ ադրբեջամցի իմ գործընկերոջը։ Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 29-ի գագաթաժողովից հետո։ Մեր տեսակետից, խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։ Այդ բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է՝ հաշվի առնելով ատելության այն մթնոլորտի առկայությունը, որը սերմանվել է հայերի հանդեպ։
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է այստեղ լինեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ։ Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են»։

Մնացականյանը նշել է, որ Արցախում բնակվող 150 հազար մարդիկ պետք է մասնակցեն այդ գործընթացին։