Բավ է պառակտվել
22-03-2021 16:09

Դրույքը՝ պայմանագրայինների վրա․ Բալասանյանն՝ Արցախի ՊԲ-ում Հայաստանից զորակոչիկների մասին

Հայաստանի Հանրապետությունից ժամկետային զինծառայողները Ղարաբաղում չեն ծառայում դեռևս անցյալ տարվանից, իսկ Հայաստանի ԶՈւ զրնծառայողների դուրսբերման մասին հայտարարությունները հեռու են իրականությունից։

Արցախի ղոկավարությունը մտադիր է ստեղծել պրոֆեսիանալ բանակ, ասել է Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, մեկնաբանելով Հայաստանից ժամկետային ծառայողներին Արցախից հանելու մասին լուրերը։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ «սկսվել է Հայաստանի ԶՈՒ զինծառայողների Արցախից դուրս բերելու գործընթացը»: Իսկ Հայաստանից զորակոչիկներն այլևս չեն ուղարկվի Արցախ ծառայելու (այս մասին Sputnik Արմենիան գրել էր դեռևս փետրվարի սկզբին):

«Հայաստանից ժամկետային զինվորների զորակոչ չկա, բայց մենք զորքերը համալրում ենք պայմանագրային զինծառայողներով: Պահպանելու ենք քանակական ու որակական պատշաճ մակարդակը: Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանն, այդ խոսակցությունները շատ հեռու են իրականությունից», - շեշտել է Բալասանյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ում նախաձեռնությամբ ՀՀ զինծառայողները չեն ծառայելու Ղարաբաղում, Բալասանյանը առաջարկեց դիմել իշխանություններին Երևանում:

Միևնույն ժամանակ, Բալասանյանը նշել է, որ «աշխարհը փոխվում է, դրա հետ մեկտեղ՝ բանակի կառուցվածքը»:

«Մի օր, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, նույնիսկ ժամկետային զինծառայողների պահպանմամբ, պետք է ստեղծվի պրոֆեսիոնալ հիմունքներով բանակ», - ասել է Բալասանյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանից կամավորներին, ապա նրանք ԱՀ քաղաքացիություն ստանալու դեպքում կարող են դառնալ պայմանագրային զինծառայող Արցախում:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ղարաբաղի Արցախի ԶՈւ պահեստազորում կան անհրաժեշտ թվաքանակով մարդիկ, ովքեր կհամալրեն բանակը:

Ինչ վերաբերում է անվտանգությանը, այժմ Ղարաբաղում տեղակայված են խաղաղապահները տեղակայված են Ղարաբաղում, բայց կառուցվածքային փոփոխություններից և համալրումից հետո Արցախի ԶՈւ-ն ի զորու կլինի վարել պաշտպանական մարտեր։

«Եվ այդ Զինված ուժերը կկարողանան կատարել իրենց առջև դրված խնդիրները», - ասել է Բալասանյանը:

Ըստ Բալասանյանի, հակամարտությունն ինքնին լուծված չէ, այս պահին բանակցություններ չեն տարվում:

Բայց նա «ավելի քան համոզված է», որ Արցախը կվերադարձնի իր տարածքները, գոնե նախկին ԼՂԻՄ սահմաններում:

«Ես ավելի քան համոզված եմ, որ Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում չի լինելու, այլ քաղաքական ճանապարհով լինելու է որպես սուբյեկտ։ Եթե Ադրբեջանը փորձի կրկին ոտնձգություն իրականացնել Արցախի հանդեպ, մենք համարժեք պատասխան կտանք»,– ասել է Բալասանյանը:

Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի քարտուղարը հաստատեց, որ Ստեփանակերտը պատրաստ է ցանկացած հարց քննարկել բանակցային սեղանի շուրջ, բայց «Ադրբեջանը չի հասկանում, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով»:

Ըստ Բալասանյանի, Ղարաբաղում ներկայիս իրավիճակը կարելի է բնութագրել որպես «համեմատաբար հանգիստ», բայց ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ դիմում է սադրանքների, օրինակ՝ օդ կրակելով: ՊԲ արագ արձագանքման ուժերը և խաղաղապահներն արագ չեզոքացնում են նման փոձերը։