Բավ է պառակտվել
06-11-2020 13:27

Ամբողջ գիշեր Ստեփանակերտն ու Շուշին կրակի տակ են եղել․ նախնական տվյալներով՝ կա 3 զոհ (տեսանյութ)

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ 
«Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։
Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։

Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները:

Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են»,- նշված է Ծառայության հայտարարության մեջ։

Արմինե Գևորգյան