Բավ է պառակտվել
13-08-2021 16:14

Ստեփանակերտը հերքում է ադրբեջանական դիրքերը կրակակոծելու մասին Բաքվի հայտարարությունը

Արցախի Պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական դիրքերը կրակակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում»,- նշվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար:
«ՊԲ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով»,– ասվում է ՊԲ հաղորդագրության մեջ։
Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ադրբեջանի կողմից Արցախում հաստատված հրադադարի ռեժիմը խախտելու մասին։