Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեքշաբթի հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների հետ, հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Ազգային ժողովին ներկայացվել են երեւանյան հանդիպումների մանրամասները։ Հարությունյանը և պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին և Արցախի վրա դրանց ազդեցությանը։
Պատասխանելով հարցերին՝ Հարությունյանը վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները հավատարիմ են հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին։