Բավ է պառակտվել
01-05-2019 15:35

Ստեփանակերտը մեկնաբանել է գերիների փոխանակման մասին Լավրովի հայտարարությունը

Նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը “Նովոստի-Արմենիա” գործակալության համար մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ գերիների փոխանակումը նպաստում է վստահության հաստատմանը հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Ղարաբաղում։

Լավրովը, մասնավորապես, ասել է, որ Ռուսաստանը կողմ է “բոլորը բոլորի դիմաց” սկզբունքով գերիների փոխանակմանը հակամարտության գոտիներում՝ վստահություն հաստատելու համար։

“Լավրովը բարձրաձայնել է բացարձակապես մարդասիրական մոտեցում՝ բոլոր գերիները և պատանդները պետք է վերադարձվեն ու ազատվեն: Սրա հետ, իհարկե, կարելի է և պետք է համաձայնվել: Սակայն չեմ կարծում, որ պարոն Լավրովը գերիների մասին խոսելիս նկատի է ունեցել մարդասպաններին և ահաբեկիչներին”,- ասել է Բաբայանը:

Ըստ նրա, Ստեփանակերտը երկար տարիներ հանդես է եկել անմեղ մարդկանց ազատելու օգտին, որոնք պատահաբար հատել են սահմանը և հայտնվել հակառակորդի տարածքում:

“Հարցը միանգամայն այլ է հանցագործների դեպքում, որոնց մեղքն ապացուցված է հրապարակային դատավարությամբ: Ես բացարաձակապես համոզված եմ, որ Լավրովը նկատի չի ունեցել հանցագործներին, որոնց ձեռքերը թաթախված են անչափահաս երեխայի արյան մեջ”,- ասել է Բաբայանը:

Նա նաև հիշեցրել է, որ փորձը ցույց է տալիս, որ սպանություն և ահաբեկչական գործողություններ կատարած անձանց Ադրբեջան վերադառնալու դեպքում նրանց հերոսացնում են, ինչը չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը։

2018 թ. նոյեմբերին պաշտոնական Բաքուն հանդես է եկել “բոլորը բոլորի դիմաց” սկզբունքով բանտարկյալների փոխանակման գաղափարով, առաջարկելով փոխանակել Հայաստանի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանին, Կարեն Ղազարյանին և Զավեն Կարապետյանին ադրբեջանցի Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, ովքեր դատապարտվել են Արցախում մի շարք հանցագործությունների համար, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության տարածքում անչափահասի առևանգում և սպանություն՝ կատարված ազգային ատելության հողի վրա:

Հայաստանը նախկինում արդեն մերժել է, նշելով, որ հայկական կողմում ադրբեջանցի բանտարկյալներ չկան, սակայն մարտի 15-ին սահմանը հատել է քաղաքացիական դեմք հանդիսացող Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը, ծնված 1986 թվականին: Կատարվում է հետաքննություն պարզելու, արդյո՞ք նա դիվերսանտ է, թե՝ մոլորված քաղաքացիական անձ:

2018 թվականի հուլիսին Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի հոգեկան խնդիրներ ունեցող բնակիչ Կարեն Ղազարյանն անհայտ հանգամանքներում հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Ամենայն հավանականությամբ, նա մոլորվել է, սակայն Ադրբեջանում նրան համարում են դիվերսանտ։ Փետրվարի 27-ին նա դատապարտվել է 20 տարի ազատազրկման՝ խիստ ռեժիմի հիմնարկում։