Բավ է պառակտվել
24-09-2019 14:15

Մեկնարկել են Արցախի Պաշտպանության բանակի ռազմավարական զորավարժությունները (լուսանկարներ)

 

Սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան մեկնարկել են Արցախի Պաշտպանության բանակի ռազմավարական զորավարժությունները։

Ինչպես տեղեկացրել է Արցախի պաշտպանական գերատեսչությունը, զորավարժությունների թեման է “Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը”:

 
Այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության ‹‹ԼՐԻՎ›› աստիճանի, սկսվել է բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները: