Բավ է պառակտվել
17-09-2021 16:06

Կրակոցներ Ադրբեջանի ԶՈւ կողմից․ Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվոր է վիրավորվել

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինծառայողները խախտել են հրադադարի ռեժիմը։

Լեռնային Ղարաբաղում հայ զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի զինուժի կրակոցների արդյունքում։ Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամկո խառայությունը։
«Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը»,-ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը սեպտեմբերի 3-ին հայտնել էր ադրբեջանական զինուժի կողմից հայկակա դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։ Այն ժամանակ թշնամին հրադադարի ռեժիմը խախտել էր Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ։