Բավ է պառակտվել
15-02-2021 16:20

Կրակոցներ Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր, կրակողը բերման է ենթարկվել

Արցախի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության փորձի և ապօրինի զենք պահելու փաստի առթիվ:
Արցախի Մարտունի քաղաքում կրակոցների արդյունքում վիրավորվել է երկու մարդ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի քննչական կոմիտեն:
Ըստ աղբյուրի՝ փետրվարի 14-ին, ժամը 23:20-ի սահմաններում, քաղաքի 24-ամյա բնակիչ Ռ.Խ.-ն Կալաշնիկով տիպի ինքնաձիգից կրակ է բացել հասարակական սննդի կետի ուղղությամբ:
Հրաձգության արդյունքում սննդի կետի մոտ գտնվող 36-ամյա Գ.Խ-ն և 26-ամյա Մ.Ա.-ն ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ:
Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ է, ենթադրյալ հանցագործը բերման է ենթարկվել սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու փաստով: