Բավ է պառակտվել
27-01-2023 11:12

Ավելի քան 350 տոննա մարդասիրական բեռ անհնարին է հասցնել Արցախ՝ Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով

Արցախի համար ավելի քան 350 տոննա մարդասիրական բեռ մինչ օրս մնացել է Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Արցախ առաքելու անհնարինության պատճառով, հայտնում է հանրապետության տեղեկատվական շտաբը։
Խոսքը Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի ժողովրդին նվիրաբերած 100 տոննա պարենամթերքի, ՀՀ և արտասահմանյան մի շարք բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 250 տոննա հումանիտար բեռի, ինչպես նաև Արցախի երեխաների համար նախատեսված ամանորյա նվերների մասին է։
«Շարունակվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ բարեգործական բեռն Արցախ տեղափոխելու հնարավորության դեպքում այն կպահեստավորվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշխվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների: