Բավ է պառակտվել
17-01-2023 17:17

Արցախում սննդամթերքի կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 18-ից

Արցախում պարենամթերքի կտրոնների տրամադրման գործընթացը կսկսվի հունվարի 18-ին, ժամը 9.00-ին, հայտնում է ԼՂՀ տեղեկատվական շտաբը։

«Ավելորդ հերթերից խուսափելու համար հորդորում ենք յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկատվական շտաբը ներկայացրել է սպասարկման կետերի ցանկը և դրանց հասցեները Ստեփանակերտում և Արցախի շրջկենտրոններում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ որոշ պարենային ապրանքների կտրոնային համակարգը կգործի հունվարի 20-ից։ Դրանք հասանելի կլինեն Ստեփանակերտի 200 և հանրապետության մարզերի՝ 400 խանութներում։

Մոտ օրերս Արցախում նախատեսվում է ներդնել պարենամթերքի բախշման կտրոնային համակարգ
2 տարվա ընթացքում Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն կատարել է 121 հանցագործություն․ սպանվել է 18 մարդ. Օմբուդսմենի տվյալները
Արցախում քննարկվել են քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցեր
Ադրբեջանական մարտական դիրքերից կրկին կրակել են Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ. Արցախի ՊՆ