Բավ է պառակտվել
24-11-2020 17:45

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գաղտնի այց-ը ՌԴ

Telegram ալիք Mediaport-ը գրում է. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ՌԴ-ից 25.000 եվրո արժեցած չարտրային չվերթով այս գիշեր Հայաստան է վերադարձել նաև ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գաղտնի այցով ՌԴ մեկնած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնավոր ինքնաթիռ է վարձել՝ «Cessna 525 Citation jet» մոդելի, որով էլ գիշերը վերադարձել Հայաստան:

Նշենք, որ Արցախի նախագահը պետք է Մոսկվայում մնար մինչև նոյեմբերի 25-ը, բայց Mediaport-ի հրապարակումից հետո ընդհատել է այցը և հետ է վերադարձել, իսկ ՌԴ էր մեկնել իր պաշտոնը պահելու հարցով, քանի որ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին:
Արայիկ Հարությունյանի խոսնակը երեկ ողջ օրը և այսօր առավոտից հեռախոսազանգերին չի պատասխանում:

Նշենք, որ այսօչ կեսգիշերն անց՝ Երևանի ժամանակով ժամը 01:23 Վրաստանի օդային տարածքում, Հայաստանի սահմանից մի քանի կմ հեռավորության վրա ինքնաթիռն անջատել է թռիչքի գրանցման սարքը՝ Հայաստանի տարածքում վայրէջքի փաստը քողարկելու համար։