Բավ է պառակտվել
01-03-2021 12:22

Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ԱՀ տարածքները համարվում են օկուպացված․ ԱՀ ԱԺ-ի հայտարարությունը

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը ընթերցեց ԱԺ-ի հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի վերաբերյալ։
Հայտարարության մեջ 2 անձանագրում արվեց․

1. Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից,

2. Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում»,- նշված է հայտարարության մեջ։