Բավ է պառակտվել
12-10-2020 21:39

Միայն Ստեփանակերտում հայտնաբերվել են թուրքական և իսրայելական հրթիռային, հարվածային և կասետային 673 ռումբ

ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։
Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։


Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել։
Գործընթացը լուսաբանել են հայկական և օտարերկրյա մեդիաներկայացուցիչները։