Բավ է պառակտվել
02-07-2021 09:08

«Բաքվի նպատակը խուճապ տարածելն է»․ ՄԻՊ-ը կոչով դիմել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է արել Լեռնային Ղարաբաղր բնակիչներին սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ: Դա անհրաժեշտ է Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար։

«Հորդորում ենք չպատասխանել սոցիալական ցանցերով ստացվող կասկածելի որևէ զանգի»,- գրել է Թաթոյանը Ֆեյսբուքում։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանությունները սկսել են ահաբեկման ու խուճապ առաջացնելու կազմակերպված նոր արարքներ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ: Այս եզրահանգման համար հիմք են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի իրավապահ մարմինների վերջին օրերի հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու ահազանգերը:

Մասնավորապես, ադրբեջանական հեռախոսահամարներից կազմակերպված ձևով զանգահարում են Արցախում բնակվող մարդկանց հեռախոսահամարներին և առաջարկում են գնել նրանց բնակարաններն ու խանութները։ Նրանք անձնական տվյալները վերցնում են նաև մարդկանց սոցիալական ցանցերի էջերից: Ավելին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվացել են որոշ էջեր, որոնք ևս նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց վրա։

Օմբուդսմենը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում ադրբեջանական իշխանությունների այս նոր վտանգավոր քաղաքականության վրա:

Մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության մաս է։

Թաթոյանը նշել է, որ այս տեղեկությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հայտարարության հետ միասին կուղարկվի նաև միջազգային մարմիններին: Նե ըեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է Արցախի գործընկերոջ հետ, իրականացվում է բոլոր տվյալների, ահազանգերի մանրամասն ուսումնասիրություն և համագործակցություն:

Ավելի վաղ հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների շրջանում հեռախոսազանգերի, սոցիալական ցանցերում հրապարակումների միջոցով խուճապ տարածելու և վախի մթնոլորտ ստեղծելու փորձերը, հարկ է համարում իրազեկել, որ դա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից մշակված քարոզչություն է։

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ղարաբաղի բնակիչների շրջանում Ադրբեջանից հեռախոսազանգերը, սոցիալական ցանցերում հրապարակումների միջոցով խուճապ տարածելը և վախի մթնոլորտ ստեղծելու փորձերը ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից մշակված քարոզչություն է։ Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում քաղաքացիներին չտրվել սադրանքներին և զերծ մնալ նման քարոզչական բնույթի նյութերը տարածելուց ու քննարկելուց։