Բավ է պառակտվել
08-10-2020 12:58

Թշնամին հարվածել է Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցուն (լուսանկարներ)

Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն, որը 90-ականների պատերազմից հետո վերակառուցվել էր։
Այս մասին գրել է Արցախի տեղեկատվական շտաբը ու ներկայացրել լուսանկարներ: 

Պատերազմի տարիներին՝ 1989-ից, վանքը դարձել էր զինապահեստ, դրանից առաջ էլ ադրբեջանցիերը այն վերածել էին անասնագոմի: Արցախյան գոյամատի ընթացքում գնդակոծված Շուշիում զգալի վնասվել էր նաև Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցին վերջնականապես նորոգվել էր մայիսյան հաղթանակից հետո՝ 1994-1998 թթ.:
Այսօր ադրբեջանական զինված ուժերը գերճշգրիտ հրթիռով հարվածել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն: