Բավ է պառակտվել
30-11-2020 21:10

Թուրքական «օգնությունն» արդեն Արցախում է

Թուրքիայի զինված ուժերի ինժեներական ու սակրավորական ստորաբաժանումների մասնագետները սկսել են ականների, պայթուցիկ սարքերի ու պայթուցիկների վնասազերծումն Արցախում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է.

«Մեր ցամաքային զորքերի պայթուցիկ նյութերի հայտնաբերման և ոչնչացման թիմերը սկսել են աջակցել եղբայրական ադրբեջանական բանակին Հայաստանի օկուպացիայից ազատագրված շրջաններում, ինչպես նաև վարժանքներ կանցկացնեն Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների համար»:

Ըստ ամենայնի, Ադրբեջանում կադրերի մեծ պակաս կա. Բանակը ղեկավարում են թուրք գեներալները, իսկ թուրք սակրավորները «կոծկում են հետքերը»: