Բավ է պառակտվել
24-11-2020 23:58

Թուրքիան սկսել է գրանցել Սիրիայի թուրքմեն բնակիչներին, ովքեր ցանկանում են տեղափոխվել Արցախ

Infotech 24-ը գրում է: Աֆրինում Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հայտնում է, որ Թուրքիան սկսել է գրանցել Սիրիայի թուրքմեն բնակիչներին, ովքեր ցանկանում են տեղափոխվել Արցախ՝ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գրավված տարածքներ:

Այսպիսով, Թուրքիան մտադիր է փոխել տարածաշրջանի ազգագրական քարտեզը:

Հիշեցնենք, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանն օգտագործեց շուրջ 4000 թուրքմեն վարձկան ահաբեկիչներ Սիրիայից : Sky news-ի համաձայն՝ Անկարան մտադիր է նախկինում ուղարկված ահաբեկիչների ընտանիքներին տեղափոխել գրավյալ տարածքներ: