Բավ է պառակտվել
17-12-2020 18:47

Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ հայտնաբերվել են զոհված 9 հայ զինծառայողների մարմիններ

Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ հայկական դիրքերում ռուս խաղաղապահները հայտնաբերել են զոհված 9 հայ զինծառայողների մարմիններ և հանձնել Պաշտպանության բանակի հրամանատարությանը:

Այս մասին ասվում է Արցախի ՊԲ-ի հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ հանձնումը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին: Պաշտպանության բանակը պնդում է, որ զինվորականների մահվան հանգամանքներն անհայտ են:

Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ զոհերի ինքնությունը և մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նկատենք, որ ավելի վաղ, խախտելով Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, հակառակորդը հարձակվել էր Հադրութի շրջանի հայկական ուժերի վերահսկողության տակ մնացած Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի վրա: Հարձակման արդյունքում հայ զինվորականները հայտնվել էին շրջափակման մեջ։ Ղարաբաղի Պաշտպանության բանակի տվյալներով ՝ շուրջ 73 մարդու ճակատագիր դեռ անհայտ է: