Բավ է պառակտվել
27-12-2022 22:16

Ստեփանակերտի օդանավակայանում ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովի հետ

Որոշ ժամանակ առաջ Ստեփանակերտի օդանավակայանում արցախցիների ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցչին, հայտնում է Արցախպրեսը։

Հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է փոխանցել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը

Ակցիայի նախաձեռնողը տեղեկացրել է, որ մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ և նրան փոխանցեն իրենց պահանջները։

«Կոնկրետ Անդրեյ Վոլկովի հետ պիտի հանդիպենք և իրեն ասենք, որպեսզի մեր պահանջները փոխանցի վերադասին: Կսպասենք այնքան մինչև մինչև ճանապարհը բացվի, որովհետև սա մեր արդարացի պահանջն է: Պետք է հասկանան, որ այստեղ ժողովուրդ է ապրում, ով ազատություն և կյանքի իրավունք է պահանջում»,-ընդգծել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ երթի մասնակիցները կոչ են անում ռուս խաղաղապահներին ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը։