Բավ է պառակտվել
02-11-2020 12:58

Հակառակորդի դիվերսիոն խմբի հայտնաբերման ու ոչնչացման եզակի կադրեր (տեսանյութ)

Ադրբեջանական բանակն ընդհուպ մոտեցել է Շուշի քաղաքին: Հոկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ արեց աշխարհի բոլոր ծայրերից եկած հայերին կանգնել հնագույն քաղաքի պաշտպանությանը: Կամավորներն արձագանքեցին այս կոչին: Հարյուրավոր աշխարհազորայիններ սկսեցին հասնել ռազմաճակատ: Նրանցից շատերն անցել են առաջին ղարաբաղյան պատերազմը և հիշում են այս վայրերը:
Փորձառու զինվորականների մի փոքր խմբի հետ միասին մենք հետախուզության մեկնեցինք: Նրանք պետք է գրավեին լեռնանցքը և հայտնաբերեին թշնամու դիվերսիոն խումբը: Այս նյութում կտեսնեք թշնամու դիվերսիոն խմբի հայտնաբերման և դրա դեմ գործողությունների եզակի կադրեր: Այս մարտից հետո ադրբեջանական բանակը ստիպված էր դադարեցնել իր հարձակումը տվյալ ուղղությամբ: