Բավ է պառակտվել
27-10-2021 18:47

Հայաստանում նշել են պատերազմից հետո Արցախին տրամադրած օգնության ծավալը

Պատերազմից հետո արցախցիներին և Արցախին աջակցության նպատակով Հայաստանի կառավարությունն իրականացրել է շուրջ 156մլրդ դրամի 20 միջոցառում։ Այս ասին հայտնել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, պատասխանելով չորեքշաբթի խորհրդարանում պատգամավորների հարցերին։

«Արցախցիների սոցիալական ապահովության խնդիրները շարունակում են մնալ կառավարության ուշադրության կետրոնում։ Մենք մշտական կապի մեջ ենք ինչպես Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների, այնպես էլ մեր արցախցի գործընկերների հետ»,- ասել է նա։

Մկրտչյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը նախորդ շաբաթ հաստատել է արցախցիների աջակցության նոր ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերն Արցախի առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող բնակիչներին հատկացնել 50 հազարական, իսկ թոշակառուներին և այլ տեղահանվածներին՝ 25 հազարական դրամ։