Բավ է պառակտվել
23-12-2022 13:05

Արցախում 11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում. 4 ամսական փոքրիկի վիճակը ծանր է

Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում, հայտնում են հանրապետության առողջապահության նախարարությունից:

«4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում»,- նշել են գերատեսչությունում:

Հանրապետական բժշկական կենտրոնում 7 բուժառու գտնվում ք վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։
Նշվում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։