Բավ է պառակտվել
26-12-2022 16:42

Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Արցախում ձեռնարկություններ են փակվում

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը երկուշաբթի օրը տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում ասել է, որ Ադրբեջանի կողմից հանրապետության շարունակվող շրջափակման պատճառով խնդիրներ են ծագել տնտեսական ոլորտում, տեղեկացնում են ԱՀ կառավարությունից:

Որոշ ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում ինչպես ֆինանսական, այնպես էլ սոցիալ-տնտեսական առումով։

Պետնախարարը հանձնարարել է վերլուծել իրավիճակը և առաջարկներ ներկայացնել հնարավոր հետեւանքների մեղմացման համար։

Հանդիպման ընթացքում զեկուցվել է սննդամթերքի, դեղորայքի, բենզինի և դիզվառելիքի շուկաներում տիրող իրավիճակի մասին, ներկայացվել են խնդիրները։ Քննարկվել են տարբեր սցենարներով բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու, ինչպես նաև համապատասխան կարգավորումների կիրառման հնարավորության հետ կապված հարցեր։

Ներկայացվել է նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների ոլորտներում ստեղծված իրավիճակը։ Այս համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու համար կարևորվել է տնտեսության ռեժիմին պահպանելու շարունակականությունը։