Բավ է պառակտվել
28-12-2022 15:51

Արցախում մտադիր են սահմանափակել հանրային սննդի ծառայությունների մատուցումը՝ Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով

Արցախի պետ​​նախարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ չորեքշաբթի օրը տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել և հավանություն է տրվել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների սահմանման վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Նշվել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում սննդամթերքի սղությունը և էլեկտրաէներգիայի խնայողությունները:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ ոլորտի պատասխանատուների հետ միասին երեկ հանդիպում է ունեցել տնտեսվարողների հետ՝ քննարկելու համար սահմանափակումների կիրառման նպատակահարմարությունը և ողջունելի է համարել վերջիններիս կողմից ցուցաբերված լիակատար փոխըմբռնումն ու աջակցությունը: Նրանցից շատերն արդեն իսկ չեղարկել են բազմամարդ հանդիսությունները՝ այս իրավիճակում դրանք ոչ նպատակահարմար համարելով: Պետնախարարը հանձնարարել է պատասխանատուներին հանդիպման ընթացքում տնտեսվարողների կողմից արված առաջարկները հաշվի առնել կառավարության որոշման նախագծում:
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև կանխիկ դրամաշրջանառության հետ կապված իրավիճակին: Զեկուցվել է, որ հանրապետությունում առկա է կանխիկ գումարի բավարար ծավալ, պարզապես իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպություններն ու անհատ անձինք սկսել են ավելի շատ դրամ կանխիկացնել և չծախսել այն, ինչն անդրադառնում է կանխիկի շրջանառության ծավալների վրա: Պետնախարարը նկատել է, որ ստեղծված պայմաններում շատ ավելի ճիշտ է գումարը պահել անկախիկ եղանակով, և հանձնարարել է իրազեկման համապատասխան աշխատանքներ իրականացնել:
Նիստի ընթացքում զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

Արցախում մտադիր են սահմանափակել հանրային սննդի ծառայությունների մատուցումը՝ Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով
Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Արցախում ձեռնարկություններ են փակվում
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նպատակ ունի Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծել
Արցախի պետնախարարը կոչ է արել առավելագույն կազմակերպվածություն ցուցաբերել Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում
Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում 12 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում