Բավ է պառակտվել
25-08-2022 22:14

Արցախում նշել են Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի պատճառը․ 4 անձ ձերբակալվել է

Ստեջանակերտում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի փաստի առթիվ կան ձերբակալվածները, հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։
Օգոստոսի 25-ին ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում` <<Պլատոչնի>> կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր, շինություններ և դրանց ներսում առկա գույքը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Դ.Մ-ն,1998թ. ծնված Հ.Ս.-ն,1955թ. ծնված Յու.Մ-ն և 1986թ. ծնված Լ.Ք.-ն:
Տարվում է քննություն։