Բավ է պառակտվել
30-05-2022 10:40

Արցախում հայտնաբերվել են 11-13-րդ դարերի սրբատեղիի հետքեր և խաչքար

Արցախում հայտնաբերվել են հնագույն սրբատեղիի հետքեր և խաչքար։

Պատմական միջավայրի պահպանության պետծառայության Ասկերանի շրջանային ծառայության հուշարձանների պահապան Զարինե Այդինյանը տեղեկացրել է, որ Պատարայի տարածքում շինության հետքեր ու խաչքար են հայտնաբերվել։

Գերատեսչությունից նշել են, որ նշված օբյեկտը գտնվում է Քոռա մարդ կոչվող տեղանքում, որտեղ տարածքը թփուտներից մաքրվելուց հետո, բացվեցին պատերի հետքեր և մեկ խաչքար։

«Ամենայն հավանականությամբ այն փոքր մատուռ էր, որը ավերվելուց հետո վերածվել էր փոքրիկ սրբատեղիի, որտեղ ուխտավորներ էին գալիս։ Այն թվագրվում է 11-13-րդ դարերով»,-ասվում է հաղորդագրությունում։