Բավ է պառակտվել
25-09-2023 16:31

Արցախում հայտնաբերվել է խաղաղ բնակիչների և զինծառայողների 105 մարմին․ ՆԳՆ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների գործուն մասնակցությամբ, զոհված և անհայտ համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են Արցախի ամբողջ տարածքում, հաղորդվում է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ֆեյսբուքյան էջում։

Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։

Սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից`զոհված 2 զինծառայողի մարմին։

Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը` քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում` 2 երեխա և տարեց ամուսիններ։

Նույն օրը Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից` քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։

Որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Արցախի նախագահը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետ քննարկել է ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
Ադրբեջանը հապճեպ քրեական գործեր է պատրաստում ԼՂ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ
Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար
Ադրբեջանը շարունակում է քանդել օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերը
Լրատվամիջոցները տեղեկացել են Արցախի բնակիչներին Հայաստանի քաղաքացիություն ընդունելու ստիպելու մասին