Բավ է պառակտվել
03-02-2022 21:36

Արցախում հետախուզում է հայտարարվել ադրբեջանցի զինծառայող, որը Արցախի խաղաղ բնակչին է սպանել

Արցախի Քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել Արցախի խաղաղ բնակչին սպանած Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Արցախի գլխավոր դատախազությունից, դեկտեմբերի 3-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ճարտար համայնքի «Ղուրուսու» կողվող տեղամասից մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ զենքի և բռնության գործադրմամբ առևանգել են Սեյրան Սարգսյանին ով զբաղվում էր անասնապահությամբ։ Տղամարդը տեղափոխվել է Կոհակ բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ սպանվել է ազգային ատելության շարժառիթով։

«Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սեյրան Սարգսյանին սպանած անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայող, շարքային Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին»,- նշված է հանրապետության ՔԿ հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ փետրվարի 1-ին Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին ներգրավվել է որպես մեղադրյալ, իսկ առաջին ատյանի դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։