Բավ է պառակտվել
03-08-2022 20:33

Արցախում հայտարարվել է մասնակի զորահավաք

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով 2022թ․ օգոստոսի 3-ից հայտարարվել է մասնակի զորահավաք:

Նախագահի գրասենյակից հայտնում են, որ հրամանագիրը ստորագրվել է չորեքշաբթի։

Լարվածության սրում շփման գծում

Օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից վիրավորում է ստացել մեկ զինծառայող, ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 3-5 զոհ։

Օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: