Բավ է պառակտվել
07-06-2019 11:56

Արցախում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել, կան տուժածներ

 

Որբաթ օրն արտակարգ պատահար է տեղի ունեցել Արցախում։

Ինչպես տեղեկացրել է Արցախի ԱԻՆ-ը, հուլիս 7-ին, ժամը 08։58-ին ճգնաժամային կենտրոնն ահազանգ է ստացել այն մասին, որ Ստեփանակերտ-Երևան մայրուղու 55-ին կիլոմետրին ՃՏՊ է տեղի ունեցել։

Ըստ նախնական տվյալների, Mercedes Sprinter մակնիշի ավտոբուսը, որը վարել է Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի բնակիչ, դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարները տուժածներին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Քաշաթաղի շրջանային բուժմիավորում, որտեղից էլ՝ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն և “Արևիկ՞ մանկական հիվանդանոց։

“Ավտոմեքենայի մեջ գտնվել է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը. նրանք էքսկուրսիայի էին մեկնում Տաթևի վանք”: