Բավ է պառակտվել
27-04-2021 16:20

Արցախում ռուս խաղաղապահների ավտոմեքենա է պայթել, վիրավորվոլ է երկու զինծառայող․ լրատվամիջոց

Արցախի ՆԳՆ-ն հաստատել է ականի վրա ռուս խաղաղապահների ավտոմեքենայի պայթյունի մասին տեղեկությունը, կա երկու վիրավոր։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», վկայակոչելով Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թասդևոսյանին՝ միջադեպը տեղի է ունեցել երեք օր առաջ։
«Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա, վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-նշել է Թադևոսյանը:

Լրատվամիջոցի տեղեկություններով, պայթյունը տեղի է ունեցել տարածքում, որն ականազերծում են ռուս խաղաղապահները։