Բավ է պառակտվել
28-05-2022 17:20

Արցախում անցկացվել է երթ և կկայանա հանրահավաք՝ ի աջակցություն «Դիմադրութուն» շարժման

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել երթ և կկայանա հանրահավաք՝ ի աջակցություն «Դիմադրութուն» շարժման։

Հանրահավաքը զուգադիպեցվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 104-րդ տարեդարձին։

Անհնազանդության ակցիաները Հայաստանում

Ապրիլի 18-ից Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները բողոքի երթեր են կազմակերպում Երևանում, Հայաստանի քաղաքներում և գյուղական համայնքներում՝ կոչ անելով համախմբվել երկրի իշխանությունների գործողությունների դեմ և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունների քաղաքականությունը սպառնում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը.

Մայիսի 1-ից Ֆրանսիայի հրապարակում ստեղծվել է ընդդիմության շուրջօրյա վրանային ճամբար, իսկ մայիսի 9-ից Երևանում ամեն օր մի քանի ուղղություններով ավտոերթեր և երթեր են անցկացվում, մի քանի ժամով շրջափակվում են կառավարության շենքերը։ Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին՝ բիրտ ուժի կիրառմամբ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, հակառակ դեպքում չի կարողանա օգնություն ցուցաբերել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։