Բավ է պառակտվել
04-11-2022 10:19

Արցախում նախագահի մասնակցությամբ քննարկվել են արտաքին քաղաքական վերջին զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում իշխանությունների հետագա անելիքները:

Խորհրդակցության որոշ մասնակիցներ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն այդ ուղղությամբ, ինչպես նաև մտքեր են փոխանակվել կոնկրետ հարցերի շուրջ միասնական դիրքորոշումներ ձևավորելու վերաբերյալ:

Կիրակի օրը Արցախի խորհրդարանը հայտարարություն ընդունեց, ըստ որի Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին զուգահեռ շուրջ 40 հազար քաղաքացի (ընդհանուր բնակչության մոտ 33%-ը) Ստեփանակերտում կայացած հանրահավաքում հաստատցին սեփական ճակատագիրը տնօրինելու և հայրենիքը պաշտպանելու իրենց կամքն ու վճռականությունը։