Բավ է պառակտվել
12-09-2022 19:00

Արցախում Հանրային խորհուրդ է ստեղծվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երկուշաբթի ստորագրել է հրամանագիր Հանրային խորհուրդ ստեղծելու մասին, տեղեկացնում է հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը։

Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի բոլոր անդամներն ընդգրկվելու են կամավորության սկզբունքով՝ հասարակական հիմունքներով:

Համաձայն հրամանագրի՝ հաստատվել է Խորհրդի կանոնադրությունը, և նշանակվել 8 անդամ, որոնք Խորհրդի կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում կազմակերպելու են կառույցի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը:

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև Արցախի Հանրապետության գործող Նախագահի լիազորությունների ավարտը: