Բավ է պառակտվել
13-01-2023 11:33

Արցախում դավաճանության դեպք է բացահայտվել. զինծառայողը բջջային հավելվածների միջոցով ռազմական ոլորտի պետական գաղտնիքներ է փոխանցել

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը պետական ​​դավաճանության նոր դեպք է բացահայտել։

Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Արցախի Հանրապետության քաղաքացի, ՊԲ N զորամասի զինծառայողը 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից՝ պարտավորվելով վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ:

Վերջինս իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես' իր ծառայության վայրի, ստորաբաժանման ուղղվածության, տեսակի և քանակի, առկա զինատեսակների, հրամանատարական կազմի, մարտական դիրքերի և մարտական հերթապահության վերաբերյալ, այդ կերպ կատարելով պետական դավաճանություն' ի վնաս Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը:

Նշված անձին ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Արցախում բացահայտվել է պետական դավաճանության դեպք՝ հօգուտ օտարերկրյա հատուկ ծառայությունների (տեսանյութ)
ԱԱԾ բացահայտել է պետական դավաճանության դեպք
Հայաստանի զինծառայողը մեղադրվում է պետդավաճանության մեջ․ նա հավաքագրվել է «Օդնոկլասնիկի» սոց․ ցանցի միջոցով (տեսանյութ)
Բացահայտվել է ազգային դավաճանության սխեմա. Վարդան Ղուկասյան (տեսանյութ 21+)
Արցախում ՊԲ երկու զինծաղայող է վիրավորվել