Բավ է պառակտվել
30-03-2021 22:19

Արցախը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին

Մարտի 30-ին ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն արտգործնախարարությունում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
Անդրադառնալով վերջերս ադրբեջանցիների կողմից քաղաքացիական ավտոմեքենաների քարկոծման դեպքերին՝ Արթուր Թովմասյանն ընդգծել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Կարևորվել է միջազգային ատյաններում այս և օրակարգային այլ հարցերի բարձրաձայնումը:
Կողմերը քննարկել են երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Այդ համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման, ինչպես նաև տարբեր երկրների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտությունը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում արտաքին ճակատում հաջողությունների հասնելու համար պետք է օգտագործվեն բոլոր ներքին ռեսուրսները, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտությունը։