Բավ է պառակտվել
10-08-2021 11:07

Արցախում հայտնել են ադրբեջանական կողմից հայկական դիրքերը կրակակոծելու մասին

Օգոստոսի 9-ին, ժամը 16։00-22։00 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը սահմանի հարավ-արևմտյան՝ Շոշ-Մխիթարաշեն հատվածում, հայտել են Արցախի ՊՆ մամլո ծառայությունից։

Տեղեկացվում է, որ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:
Գերատեսչությունից հայտնել են, որ հայկական կողմը կորուստներ չունի, միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից»,- նշվում է հաղորդագրությունում։