Բավ է պառակտվել
27-09-2021 11:37

Արցախյան պատերազմում հայկական կողմը կորցրել է 3781 մարդ, 253-ն անհետ կորած են․ ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեն հրապարակել է Արցախում 44-օրյա պատերազմում հայկական կողմի կորուստների թարմացված տվյալները 2021թ․ սեպտեմբերի 27-ի դրությամբ․ զոհվել է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Ինչպես հայտնել են ՔԿ-ից՝ մինչ օրս ադրբեջանական գերությունից հայրենիք է վերադրձվել 108 զինծառայող և քաղաքացիական անձ։
Նշվում է, որ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: