Բավ է պառակտվել
02-11-2020 13:10

Մերձամարտում 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացրել ենք 20-ին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ: Հանդիպման տեսագրությունը քիչ հետո հասանելի կլինի նախագահի ֆեյսբուքյան էջում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը:

"Ի դեպ, Շահեն Մեղրյանի անվան շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել:" - Ասում է Պողոսյանը:

Փա՛ռք մեր Հայրենիքի հերոս պաշտպաններին: