Բավ է պառակտվել
14-01-2021 11:08

Ղարաբաղում ավելի քան 300 օբյեկտ է վերականգնվել ՌԴ-ի միջոցով

Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում են ստուգել բնակելի ֆոնդն ու սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները:

Ինչպես հայտնում են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն առաքված շինարարական նյութերի օգտագործմամբ արդեն վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ։ Աշխատանքներ են տարվում եւս ավելի քան 450 օբյեկտների վերականգնման համար:

Աղբյուրի համաձայն՝ նախօրեին գերատեսչության մասնագետներն այցելել են 10 օբյեկտ, որտեղ աշխատանքներ են տարվում։ Հիմնական մասը մասնավոր տներ են. աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 90 տեղական շինարարական կազմակերպություններ, որոնցից ավելի քան 50-ը՝ Ստեփանակերտում։